Երեկ Տոկիոյի "Ebisu Garden Place" համալիրում կայացել է «Մալեֆիսենտա» ֆիլմի պրեմիերան, որին մասնակցել է դերասանուհի Անջելինա Ջոլին: Դերասանուհին կրկին նախապատվությունը տվել է սև գույնին: Նա կարմիր ուղեգորգի վրա ներկայացել է "Atelier Versace" բրենդի զգեստով: Այս անգամ նա կրել էր ադամանդե ականջօղեր և "Saint Laurent" բրենդի բարձրակրունկ կոշիկներ: