Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան այլեւս չի թաքցնում նոր սիրեցյալի հետ իր հարաբերությունները, որի հետ դիմավորել է Նոր տարին: Պարզվել է, որ նա ձեռնարկատեր Մայքլ Պոլանսկին է: Այդ մասին հայտնել է Page Six-ը:

Պապարացիները զույգին նկատել են ամերիկյան ֆուտբոլի ազգային առաջնության՝ Super Bowl-ի եզրափակիչ մրցախաղում, որը կայացել է փետրվարի 1-ին:

 

Մայքլ Պոլանսկին Հարվարդի համալսարանի շրջանավարտ է: Ավելի վաղ աշխատել է ձեռնարկատեր: Այժմ նա ղերավարում է Facebook-ի համահիմնադիր Շոն Փարքերի կողմից ստեղծված Parker Group ընկերության բարեգործական նախագծերը:

 
 

2019 թվականի նոյեմբերին «Օսկար» մրցանակի դափնեկիրը բաժանվել է հնչյունային ռեժիսոր Դեն Հորթոնից: Նրանից առաջ Լեդի Գագան սիրավեպ է ունեցել աստղային գործակալ Կրիստիան Քարինոյի հետ: Զույգը հանդիպել է երկու տարի եւ նույնիսկ նշանվել, բայց հարսանիքն այդպես էլ չի կայացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: