Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան նշանվել է դերասան Թեյլոր Քիննիի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Hollywood Life հրատարակությանը, 33-ամյա Քիննին 28 ամյա երգչուհուն առաջարկություն է արել բոլոր սիրահարների օրը՝ փետրվարի 14-ին: Դրանից հետո զույգը նշանդրեքը տոնել է Մանհեթենում երգչուհու ընտանիքի Joanne Trattoria ռեստորանում:

 

Նշանադրության մասին հայտնի է դարձել միայն փետրվարի 16-ին այն բանից հետո, երբ Լեդի Գագան Instagram-ի իր էջում զետեղել է սրտի ձեւով իրեն նվիրված նշանի մատանու լուսանկարը, մատանի, որը ենթադրաբար գնահատվում է 500 հազար դոլար:

 

«Նա իր սիրտն ինձ նվիրեց Սուրբ Վալենտինի օրը, եւ ես ասացի՝ «Այո»,- ասված է լուսանկարին ուղեկցող մակագրության մեջ:

 

Ինչպես նշում է հրատարակությունը, Լեդի Գագան եւ Թեյլոր Քիննին առաջին անգամ հանդիպել են 2011 թվականին You & I երգի հոլովակի նկարահանումների ժամանակ: Նրանք սկսել են հանդիպել մի քանի ամիս անց, կարճ ժամանակով բաժանվել են 2012 թվականին, բայց հետո վերականգնել են հարաբերությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: