Օրերս` հունիսի 30-ին, հումորիստ Գոքորն ու երգչուհի Հռիփսիմե Ելինյանը տոնել են իրենց որդու` Ալբերտոյի 4 ամյակը: Մտերիմ ընկերների ու բարեկամների ընկերակցությամբ զույգը մի լավ զվարճացել է Բջնիում: «Որդուս ծնունդը Բջնիում ենք նշել, բավական մեծ խնջույք էինք կազմակերպել. մեր հարազատների ու ընկերների հետ մի լավ ուրախացանք: Եղբայրս իր ընտանիքի հետ անակնկալ էր արել ու առանց զգուշացնելու եկել ԱՄՆ-ից, ինչն էլ մեզ ավելի ուրախացրեց:
Որդուս շնորհավորելու էին եկել նաև դերասաններ Վարուժան Մանուկյանն ու կինը՝ Նարինեն»,- esyes.am-ի հետ զրույցում ասաց Հռիփսիմեն: Երգչուհու խոսքերով` մի ամբողջ օր ուրախանալուց հետո փոքրիկը, երեկոյան, այնուամենայնիվ, տխրել է ու խոստովանել, որ կցանկանար իր ծննդյան տարեդարձը նշել մանկական սրճարանում և սուշի ուտել: «Ծննդյան օրն իրեն շատ լավ էր զգում, ուրախ էր, բայց երեկոյան քնելուց առաջ տխուր-տխուր հայտնեց իր ցանկությունը: Վաղ առավոտյան Գոքորը մեզ արթնացրեց և եկանք Երևան` ծնունդը շարունակելու: Այստեղ մեզ միացան մեր մտերիմ ընկերներից երգիչ Գոռ Սուջյանն ու ռեժիսոր Արտյոմ Հակոբյանը»,- նշեց Հռիփսիմեն: Փոքրիկն իր ծննդյան օրը երեք մեծ տորթ է նվեր ստացել, խաղալիք ավտոմեքենաներ, իսկ իրենց անակնկալի մասին ասաց. «Քանի որ Ալբերտոս ջուր շատ է սիրում ու անընդհատ ծով է ուզում, մենք որոշեցինք նրան անակնկալ անել և ծովափ գնալ: Այս ամսի 15-ին կմեկնենք Վրաստան` Սարպի»: Ալբերտո, ծնունդդ շնորհավոր :). Մերի Պողոսյան