47-ամյա մոդել, դերասանուհի Հայդի Քլումը հաճախ է կիսվում իր ամուսնու` Tokio Hotel խմի կիթառիստ Տոմ Կաուլիցի հետ արված անկեղծ լուսանկարներով:
Այս անգամ մոդելը հրապարակել է արխիվային լուսանկար և կից գրառմամբ շնորհավորել 15-ամյա որդու տարեդարձը:
Լուսանկարում հղի Քլումն ամբողջովին մերկ է, սակայն վարսերով ծածկել է բարեմասնությունները:
«15 տարի առաջ դու լույս աշխարհ եկար: Ես այնքան հպարտ եմ, որ դու իմ մի մասն ես: Դու կրակ ես իմ աչքերում և սերն ես իմ ողջ կյանքի: Ծնունդդ շնորհավոր, Հենրի ... թող քո տարեդարձն այսօր քեզ նման յուրահատուկ լինի» ,- գրել է մոդելը: