Սոնա Ռուբենյանի դուստրը՝ Մարին, մեկ տարեկան է. երգչուհին երեկ՝ նոյեմբերի 21-ին, խնջույք էր կազմակերպել՝ նշելով նրա առաջին հոբելյանը:
Սոնան կադրերով կիսվել է սոցիալական ցանցերի իր էջերում: Երգչուհին նաեւ առաջին անգամ ցուցադրել է դստեր դեմքը:
Միջոցառման համար Սոնան ընտրել էր ամբողջական սեւ լուք, որը «կոտրել են» սպիտակ կոշիկները: Նա կրել է պիջակից եւ կոմբինիզոնից բաղկացած հանդերձանք, որը հետաքրքրացրել է պարանոցը զարդարող սեւ վարդով: Դստեր համար երգչուհին ընտրել էր երկնագույն զգեստ, որը զարդարված է վարդագույն բանտերով:
Հրապարակումներից պարզ է դառնում, որ նույն օրը կայացել է նաեւ Մարիի ատամհատիկի արարողությունը:
«Իմ մեկ տարեկան «Գտնված երազը»»,-Facebook-ում տեղադրած լուսանկարները մակագրել է երգչուհին: