Սուպերմոդել եւ դերասանուհի Դաուտցեն Քրեզը երկրպագուներին պարբերաբար ուրախացնում է գայթակղիչ լուսանկարներով, իսկ հագուստ ընտրելիս ոչ ստանդարտ լուծումներ է նախընտրում։ Փարիզում զբոսնելու համար 34-ամյա մոդելը համարձակ կերպար է ընտրել։

Victoria’s Secret-ի «հրեշտակը» լուսանկար է հրապարակել, որում քայլում է Ֆրանսիայի մայրաքաղաքում։ Կերպարի հիմնական դետալը սպիտակ, ժանեկավոր բլուզն էր։ Հագուստի տակից տեսանելի էր սեւ ներքնազգեստը։ Քրեզը կաթնագույն վերնազգեստ էր ընտրել, իսկ կերպարն ամբողջացնում էր կիպ շրջազգեստը։ Կերպարը մեծ քանակով աքսեսուարներ չէր պահանջում, միայն մի քանի վառ շետադրում՝ սեւ արեւային ակնոց եւ վառ կարմիր շրթներկ։ «Երբ Փարիզում եմ»,- լուսանկարը կարճ մակագրել է մոդելը։

Վառ կերպարը հիացրել է երկրպագուներին։ «Դու հիասքանչ ես», «աստվածային», «դասական», «գեղեցկություն»,- լուսանկարը մեկնաբանել են հետեւորդները։

Աղբյուրը՝ Graziamagazine