Vogue» ամսագրի պորտուգալական տարբերակը հրապարակել է The Madness Issue («Խենության խնդիրները») հատուկ թողարկման շապիկների շարքը, որը միտքն ընթերցողների կողմից քննադատության է արժանացել։ Այդ հանգամանքին ուշադրություն են դարձրել «Metro»-ի լրագրողները։
Պարբերականի Instagram-յան էջում հրապարակված կադրերից մեկում մերկ մոդել է պատկերված է, որը նստած է լոգասենյակում՝ ծնկները ձեռքերով բռնած։ Նրա կողքին հնաոճ կոստյումներ կրող բույքույրեր են կանգնած, որոնցից մեկը նրա գլխին ջուր է լցնում։
Ընթերցողներին զայրացրել է շապիկի ուղերձը, եւ նրանք մեկնաբանություններում քննդատության են ենթարկել ամսագիրը։ «Խելագարության սարսափելի ներկայացում եւ նողկալի ուղերձ մարդկանց համար, որոնք, իսկապես, մենթալ խնդիրներ ունեն», «Նմանատիպ շապիկները սխալ ու բացասական պատկերացնում են ստեղծում հոգեկան առողջության թեմայի վերաբերյալ», «Դուք սխալվել եք։ Շապիկը ոչ մի կերպ աջակցություն չի արտահայտում, այն վիրավորական է», «Ինչո՞ւ եք նման բան անում»,- գրել են նրանք։
Բացի այդ՝ համացանցի օգտատերերին վրդովվերցրել է, որ «Vogue»-ի խմբագիրները հաստատությունները, որոնք մասնագիտացած են հոգեկան առողջությանը հսկելու վրա, նույնացրել են սպիտակ պատերի ու զսպաշապիկների հետ, ինչը, նրանց կարծիքով, աղավաղում է իրականությունը։