Պորտուգալական Vogue ամսագիրը ցնցեց համացանցը հոգեբուժարանում մերկ մոդելի լուսանկարով: Նկարը հրապարակվել է ամսագրի Instagram-ի պաշտոնական էջում:
Ֆոտոշարքը կրել է The Madness Issue խորագիրը: Լուսանկարներից մեկում մերկ մոդելը նստած է լոգարանի մեջ՝ ձեռքերը ծավալելով ծնկների շուրջ: Նրա կողքին կանգնած են երկու բուժքույրեր, որոնցից մեկը ջուր է լցնում մոդելի գլխին:
Սոցիալական ցանցի օգտատերերը վրդովված էին նոր լուսանկարից: Նրանք նշել են, որ լուսանկարը բացասական գաղափար է ստեղծում հոգեկան առողջության թեմայի վերաբերյալ, իսկ շապիկն ինքնին «զզվելի» է և «վիրավորական»: