Երգչուհի Քարդի Բին հրաժարվել է աջակցել նախագահ Ջո Բայդենին այն բանից հետո, երբ ամերիկացի առաջնորդը հայտարարել է երգչուհու հայրենի Նյու Յորքում բյուջեի կրճատման մասին: Նրա խոսքերը հայտնում է Guardian-ը։
«Բայդենն ասում է, որ մենք կարող ենք ֆինանսավորել երկու պատերազմ։ Ոչ, գրողը տանի, դա այդպես չէ: Մեր վերջը եկել է: Ո՞ւր կգնա 120 միլիոն դոլարը։ Բախտս բերել է, ես հարուստ եմ: Իսկ իմ զարմիկները՞, մորաքույրները՞ և ընկերները՞»: — վրդովվել է կատարողը։
Քարդի Բին ասել է, որ առաջիկա կրճատումները կազդեն ոստիկանության, հրշեջ և սանիտարական ծառայությունների ու դպրոցների վրա: Նա նախազգուշացրել է, որ քաղաքը կդառնա «ավելի կեղտոտ», և «հանցագործությունը կբարձրանա»:
«Մենք կխեղդվենք առնետների մեջ»,- դժգոհել է ռեփերը։
Կատարողուհին նաև խոստացել է ապագայում չսատարել որևէ քաղաքական թեկնածուի: