ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի խորթ դուստրը՝ մոդել Էլլա Էմհոֆը, քննադատության է ենթարկվել իր դաջվածքների և մարմնի վրա մազերի համար, գրում է Daily Mail-ը։
22-ամյա մոդել Էլլա Էմհոֆը անսպասելի է հայտնվել Նյու Յորքում 2022 թվականի CFDA Fashion Awards մրցանակաբաշխության ժամանակ։ ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի խորթ դուստրը հանրությանը ներկայացել է կիսաթափանցիկ սև անթև զգեստով և կաշվե տափակ երկարաճիտ կոշիկներով։ Կերպարը համալրվել է rhinestones գոտիով և «շոկոլադե թխվածքաբլիթներով» զարդարված պայուսակով։
Օգտատերերին զայրացրել է Էլլա Էմհոֆի տեսքը։ Շատերը նրա ձեռքերի դաջվածքները «հիմարություն» են համարել և տհաճությամբ արտահայտվել նաև նրա մարմնի մազերի մասին։ ««Հիմար դաջվածքներ են», «Ոճի օրինակ՝ մի հոնքի, բեղերի և թեւատակերի մազերով», «Կներեք, բայց նա տգեղ է», «Կարծում եմ, որ նրա ծնողների կարգավիճակն ու կապերը նպաստել են նրա մոդելային կարիերային», «Այս աղջկա օրինակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչի է ընդունակ նեպոտիզմը», «Դադարեցրե՛ք նրան մոդել անվանել», «Եթե նրա մայրը չլիներ Միացյալ Նահանգների փոխնախագահը, նա երբեք չէր զբաղվի մոդելինգով», «Եթե Հարի Փոթերը տրանսգենդեր կին դառնար, նա այսպիսի տեսք կունենար», «Եթե նա մոդել է, ուրեմն ես Մեծ Բրիտանիայի թագուհին եմ»»,- վրդովվել են համացանցի օգտատերերը։
Էլլան Քամալա Հարիսի ամուսնու՝ Դագ Էմհոֆի դուստրն է առաջին ամուսնությունից։ Աղջիկը մոդելային կարիերան սկսել է 2021 թվականին՝ պայմանագիր կնքելով IMG գործակալության հետ։