Մոդել և հագուստի ապրանքանիշի հիմնադիր Լուիզա Կոսիխը մերկ վիճակում նկարահանվել է Բալիում գտնվող սուրբ ծառի մոտ Այժմ նրան արտաքսում են կղզուց, հայտնում է Mash-ը։

Ռուսաստանում Կոսիխը հիմնել է մորթյա հագուստների ապրանքանիշ և սկսել հայտնվել ամսագրերում: Դրանից հետո ռուս կինը տեղափոխվել է Բալի և շարունակել ակտիվորեն բլոգ վարել Instagram-ում։ Հանուն դրա նա կազմակերպել է մերկ ֆոտոշարք, ինչը դուր չի եկել Ինդոնեզիայի իշխանություններին։ Բայան գյուղում կիսամերկ կրծքերով լուսանկարները էվկալիպտի ֆոնին զայրացրել են տեղի բնակիչներին։

Ակտիվիստները պահանջել են գտնել ու պատժել ռուս զբոսաշրջիկին։ Արդյունքում աղջկան ձերբակալել են եւ հրահանգել անհապաղ լքել Ինդոնեզիան։ Սակայն, ըստ Կոսիխի, իրեն չեն արտաքսել։ Իսկ ինքը վերադառնում է հայրենիք անձնական գործերով։ Դիզայները հաստատել է համացանցում հրապարակումների հետ կապված սկանդալը, սակայն ասել է, որ չի պատրաստվում ջնջել դրանք։