Քիմ Քարդաշյանին 500 հազար ԱՄՆ դոլարով հրավիրել են Վիեննայի պարահանդես. նա եղել է ավստրիացի գործարար Ռիխարդ Լուգների հյուրը, հայտնում է TMZ-ը:

Սակայն այնտեղ Քիմին վիրավորել են, ինչից հետո նա լքել է պարահանդեսը:

Նրան է մոտեցել ոմն անծանոթ սպիտակամորթ տղամարդ, ով կրել է սև դիմակ' ակնարկելով, թե ինքը Քիմի կողակիցն է' սևամորթ ռեփեր Քանյե Ուեսթը: Դրանից հետո Քիմը բարկացել է և հեռացել, հետագայում ասել է, որ իրեն վիրավորել են այդ արարքով:

Իսկ գործարարը, ով հայտնի է ամեն տարի որևէ աստղի գումարի դիմաց պարահանդես հրավիրելով, ասել է, որ Քիմը նյարդայնացնում է իրեն, նա չի հետևել պայմանավորվածությանը:

 

Շարունակությունը` այստեղ: