Եթե դուք երազում եք նիհարել, ուշադրություն դարձրեք հապալասի վրա: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այն արդյունավետ կանխում է քաշի ավելացումը:

Շվեդիայի Լունդի համալսարանի աշխատակցիներն ապացուցել են, որ հապալասը կանխում է քաշի ավելացումը, նույնիսկ այն դեպքում, երբ սննդակարգում առկա է յուղալի սննդի մեծ քանակություն:

Լաբորատոր մկների վրա անցկացված 3-ամսյա փորձը ցույց տվեց, որ հապալասում պարունակվող նյութերը նվազեցնում են արյան մեջ շաքարի և խոլեսթերինի մակարդակը: Նաև այդ հատապտղի շնորհիվ բարելավվում են ինսուլինի ցուցանիշները:

Գիտնականները ենթադրում են, որ հապալասի` նման դրական արդյունքը պայմանավորված է իր կազմի մեջ մտնող պոլիֆենոլներով:

Գիտնականները նաև հետազոտել են այլ հատապտուղների ազդեցությունը առողջության վրա: Պարզվել է, որ սև հաղարջն իր ազդեցությամբ նման էր հապալասին, սակայն արդյունքը ավելի թույլ էր: