Բարձ չօգտագործելու դեպքում ողնաշարային զարկերակները սեղմվում են, խանգարվում է գլխուղեղի արյան շրջանառությունը, ինչը կարող է հանգեցնել իշեմիկ ինսուլտի: Առանց բարձի կարող են քնել միայն նորածինները: Մեկ տարեկանից հետո, երբ արդեն ձևավորված է պարանոցային լորդոզը (ողնաշարի պարանոցային հատվածի կորությունը), երեխան պետք է քնի բարձով:
Մեծահասակների համար ցանկալի չէ քնել առանց բարձի: Քանի որ մեծահասակների մոտ պարանոցի կրծքային հատվածը արտահայտված կորություն ունի, մեջքին պառկած դիրքում գլուխը գերծալվում է հետ: Որպես հետևանք՝ ողնաշարային զարկերակները, որոնք արյունամատակարարում են գլխուղեղը, սեղմվում են, արյան հոսքը պակասում է, և տեղի է ունենում գլխուղեղի թերսնուցում:
Գլխուղեղի արյան մատակարարման խանգարումը իշեմիկ ինսուլտի առաջացման վտանգ է պարունակում: Բարձը պետք է որպես հենարան ծառայի պարանոցին: Կարևոր է նաև բարձի ձևը. այն պետք է լինի ուղղանկյունաձև: Ուսերը չպետք է բարձին լինեն: Օգտակար է երկու գլանակով օրթոպեդիկ բարձի օգտագործումը, որի փոքր գլանակը նախատեսված է մեջքի, իսկ մեծը՝ կողքի վրա քնելու համար: