Այն, որ ոչ բավարար քունը վնասակար է, բոլորին է հայտնի: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ ավելորդ քունը նույնքան վնասակար է: Քնի բժշկության ամերիկյան ակադեմիայի աշխատակիցների կողմից անցակցված հետազոտության արդյունքում հաստատվել է, որ քնի ավելորդ ժամերն առաջացնում են շաքարախտ, սրտանոթային հիվանդություններ, անհանգստության զգացողություն և այլն, իսկ գիրանալու հավանականությունը մեծանում է:
Ըստ գիտնականների'քնելուն տրամադրված հավասարակշռված ժամանակը նվազեցնում է վերը նշված հիվանդությունների առաջացման հավանականությունը և բարելավում է 45-ից բարձր տարիքի մարդկանց առողջական վիճակը: ՛Առողջ ապրելակերպը կայանում է ոչ միայն ճիշտ սննդակարգ և ֆիզիկական ակտիվություն պահպանելու մեջ: Շատ ավելի կարևոր է այն, թե երբ և ինչքան է մարդ քնել: Չափահաս մարդիկ փորձում են քնել 7-9 ժամ, որպեսզի բարելավեն իրենց ինքնազգացողությունը, սակայն դա օգտակար է միայն նրանց համար, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններից՛,-կարծում է քնի մասնագետ Սաֆվան Բադրը:
Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են 45 տարեկան 54 հազար ամերիկացու կողմից կատարված բժշկական գրառումները: Պարզվել է, որ նրանց գրեթե մեկ երրորդը քիչ է քնում (6 ժամ կամ ավելի քիչ):
Հարցմանը մասնակիցների երկու երրորդը պահպանում էր քնի օպտիմալ ժամանակահատված (7-9 ժամ): Իսկ մնացածը քնում էին 10 ժամ: "Քնի սխալ տևողության և քրոնիկ հիվանդությունների կապը հաճախ բացատրվում է հոգեկան խանգարումներով և ճարպակալմամբ: Դա խոսում է այն մասին, որ քնի կարգավիճակը ուսումնասիրելուց զատ, բժիշկները պետք է իրականացնեն նաև հոգեկան վիճակի դիտարկումներ և վերահսկեն քրոնիկ հիվանդություններից տառապող հիվանդների մարմնի ծավալը",-հայտնում է Ջանեթ Քրոֆթը հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնից: