Հեմոգլոբինն արյան էրիտրոցիտների կազմում հանդես եկող սպիտակուց է, որը բաղկացած է գլոբինից և հեմոյից: Արյունը կարմիր գույնը ստանում է հենց հեմոգլոբինից:
Հեմոգլոբինի շնորհիվ՝ թթվածինը և ածխաթթու գազը տեղափոխվում են օրգանիզմում: Տղամարդու արյան մեջ ավելի շատ հեմոգլոբին կա, քան կնոջ արյան մեջ: Հեմոգլոբինի քանակի նորման տղամարդկանց մոտ 1լ արյան մեջ՝ 135-160գ է, իսկ կանանց արյան մեջ՝ 120-140գ:
Ինչո՞ւ է բարձրանում հեմոգլոբինը: Արյան մեջ հեմոգլոբինի բարձր մակարդակը կարող է վկայել այնպիսի հիվանդությունների մասին, ինչպիսիք են՝
- Արյան մեջ էրիտրոցիտների մակարդակի բարձրացումը,
- Արյան խտացումը,
- Աղիների անանցելիությունը,
- Այրվածքները,
- Սրտանոթային անբավարարությունը,
- Շաքարախտը,
- Քրոնիկական բրոնխիտը,
- Թոքաբորբը:
Ծխելն արյան մեջ առաջացնում է թթվածնի քաղց, որն էլ բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը: Սակայն ոչ միշտ է բարձր հեմոգլոբինը վկայում հիվանդությունների մասին: Հեմոգլոբինը բարձրանում է նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունից՝ սպորտսմենների մոտ: Հեմոգլոբինի մակարդակը բարձր է ալպինիստների և օդաչուների մոտ, քանի որ նրանք շատ ժամանակ են անցկացնում բարձրության վրա: Արյան մեջ հեմոգլոբինի մակարդակի բարձր լինելը նորմալ է համարվում լեռնային տեղանքի բնակիչների համար:
Բարձր հեմոգլոբինի դեպքում ճիշտ սնվելու կանոնները
- Օգտագործել մեծ քանակությամբ հեղուկ,
- Կրճատել մսամթերքի, սուբմթերքների և սպիտակուցների օգտագործումը,
- Սննդակարգում օգտագործել բուսական սպիտակուցներ՝ սոյա, լոբազգիներ,
- Քիչ քանակությամբ օգտագործել ձուկ և ծովամթերքներ,
- Շիլաներ ներառել ճաշացանկում,
- Ուտել բանջարեղեն՝ հում կամ շոգեխաշած,
- Չմոռանալ մրգերի մասին:
Բարձր հեմոգլոբինով մարդկանց մոտ ճիշտ սննդակարգը չի բացառում երկաթով հարուստ մթերքների օգտագործումը: Սնննդակարգն ընտրելիս պետք է հաշվի առնել այն գործոնները, որոնք նպաստել են հեմոգլոբինի բարձրացմանը:
Պետք է օգտագործել ճիշտ սննդային երկաթ: Տարբեր մթերքներում պարունակվում է սննդային երկաթ, որը բաժանվում է երկու խմբի՝ հեմոյան երկաթ (гемовое железо) և ոչ հեմոյան երկաթ (негемовое железо):
Սննդային երկաթի այս երկու խմբի տարբերությունն օրգանիզմի կողմից նրանց կլանման դյուրին կամ բարդ լինելու մեջ է: Հեմոյան երկաթը հեշտ է ներծծվում, իսկ ոչ հեմոյան երկաթը՝ շատ դժվար: Ուստի, բարձր հեմոգլոբինի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել այնպիսի մթերքներ, որոնք պարունակում են ոչ հեմոյան երկաթ, որպեսզի երկաթն արյան մեջ չներծծվի: Հեմոյան երկաթ պարունակվում է կենդանական ծագմանմթերքներում, իսկ ոչ հեմոյան երկաթ՝ մրգերում, բանջարեղենում, ընկուզեղենի և հատիկավորների մեջ:
Անհրաժեշտ է օգտագործել ոչ հեմոյան երկաթ պարունակող մթերքներ, որոնք օգնում են կարգավորել հեմոգլոբինի մակարդակը՝ բրինձ, հացահատիկ, տոֆու պանիր, լոբի, սպանախ, խաղող, ծիրան, ընկուզեղեն:
Ջրի մեջ ավելացնելով կիտրոնի հյութ և կանոնավոր օգտագործելով այս հեղուկը՝ կարելի է ջրիկացնել արյունը և դրանով էլ կարգավորել հեմոգլոբինի մակարդակը: Բարձր հեմոգլոբինի դեպքում խորհուրդ է տրվում օրական օգտագործել 2-3լ հեղուկ: Հեղուկի դերում կարող են հանդես գալ ջուրը, թեյը՝ կանաչ կամ սև, կոմպոտները՝ առանց շաքարի: Պետք է բացառել գազավորված ըմպելիքները:
Օրգանիզմի ջրազրկումը հանգեցնում է արյան մեջ հեմոգլոբինի բարձրացմանը, ուստի պետ է շատ հեղուկ խմել: Կաթնամթերքները հարուստ են կալցիումով, որը խոչընդոտում է օրգանիզմի կողմից երկաթի ներծծվելուն:
Ինչի՞ց պետք է խուսափել
Բարձր հեմոգլոբինի դեպքում որոշ մթերքներ պետք է բացառել սննդակարգից, քանի որ նրանք պարունակում են հեմոյան երկաթ և կարող են վնասել օրգանիզմը:
Ալկոհոլային խմիչքներ
Ալկոհոլային խմիչքներից պետք է կտրականապես հրաժարվել, քանի որ էթիլային սպիրտի և երկաթի միախառնումից ձևավորվում են տարրեր, որոնք վտանգավոր են լյարդի աշխատանքի համար: Ալկոհոլը լավացնում է երկաթի ներծծումը, որն էլ հանգեցնում է հեմոգլոբինի բարձրացմանը: Ալկոհոլը չարաշահողների մոտ հեմոգլոբինը միշտ բարձր է լինում:
Ձուկը և ծովամթերքները հարուստ են հեմոյան երկաթով, ուստի պետք է «ոչ» ասել հում, ապխտած ձկանը: Օրգանիզմը հատկապես վատանում է հում ձկան օգտագործումից՝ սուշի, ռոլեր: Բանն այն է, որ չմշակված մսի մեջ պարունակվող բակտերիաներն ինֆեկցիոն հիվանդություններ են առաջացնում՝ արյան մեջ բարձր երկաթի դեպքում: Խորհուրդ է տրվում օգտագործել եփած ձկան միս և ծովամթերքներ:
Սննդակարգից պետք է բացառել քաղցրեղենը: Տորթը, բուլկին և թխվածքը չեն պարունակում հեմոյան երկաթ, սակայն դրանց օգտագործումը նպաստում է արյան մեջ երկաթի ներծծմանը:
Կարմիր միսը նույնպես պետք է բացառել սննդակարգից: Կարելի է օգտագործել ոչ ճարպոտ միս, սակայն հրաժարվել լյարդից:
Կարմիր բանջարեղենը, մրգերը և հատապտուղները հանեք սննդակարգից, քանի որ դրանք հարուստ են այնպիսի էլեմենտներով, որոնք բարձրացնում են հեմոգլոբինը: Հիշեցնենք. խորհուրդ չի տրվում ուտել խնձոր, քանի որ այն պարունակում է երկաթ: