Բրիտանացի գիտնականները վստահ են, որ ամենաարժեքավոր աշնանային միրգը արքայանարինջն է: Այն իր վիտամինային արժեքով չորս անգամ շատ օգտակար տարրեր է պարունակում, քան խնձորը:

Բացի վիտամիններից'արքայանարնջի մեջ կան կենսական անհրաժեշտ տարրեր: Նրանց համար, ովքեր փորձում են նիհարել, արքայանարինջն ուղղակի անփոխարինելի է: Օրը չորս արքայանարինջը կարող է բավարարել օրգանիզմի պահանջարկը: Անհրաժեշտ է նշել նրա բուժիչ ազդեցությունը ստամոքսաաղիքային տրակտի վրա: Արքայանարինջն օգտակար է ապագա մայրերին, որոնց յոդի օրվա չափաբաժինը հասնում է 200 մկգ-ի։ Այս չափաբաժինը նորածնի ֆիզիկական և մտավոր զարգացման գրավականն է։

Մինչև 6 տարեկան երեխաների համար յոդի 1 օրվա չափաբաժինը 90 մկգ է։ 100 գրամ արքայանարնջի կալորիականությունը 63 կկալ է։ Օրվա մեջ 2-3 պտուղ ուտելու դեպքում զգալիորեն բավարարվում է օրգանիզմի յոդի պահանջը։

Այս պտուղն ունի նաև միզամուղ հատկություն, կանխարգելում է քարերի առաջացումը։ Կարգավորում է մարսողությունը, նպաստում վիտամինների յուրացմանը, դրական ներգործություն ունի սիրտ-անոթային համակարգի վրա, որոշ դեպքերում կարող է փոխարինել վալոկարդինին։ Արքայանարինջն ունի հակաբորբոքային ազդեցություն։

Պեկտինի բարձր պարունակության շնորհիվ օրգանիզմը մաքրվում է թույներից։ Կարգավորում է աղիքային միկրոֆլորան։ Այս պտուղը նպաստում է էնդորֆին կոչվող հորմոնի արտադրությանը, որի շնորհիվ լավանում է տրամադրությունը, ուժեղանում օրգանիզմի դիմադրությունը։ Արքայանարինջը նպաստում է արյունատար անոթների պատերի ամրացմանը, կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը, ունի հակակոնցեռագեն հատկություն։

Բուժիչ հատկությունների ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ տերևից ստացված պատրաստուկներն ունեն հակաօքսիդանտ, ցավազրկող և հակաբորբոքային հատկություններ։

Գիտնականները գտնում են, որ հակաօքսիդանտ նյութերի, հատկապես' կվերցետինի առկայությունը կանխարգելում է գլուտատիոնի սպառումը (սակավությունը) և ճարպերի օքսիդացումը լյարդում։