Բժիշկ Ֆիլիպ Լանդրիգանն ԱՄՆ-ից նշում է, որ ԱՄՆ-ում տարածված է 80.000-ից ավելի արդյունաբերական քիմիկատ: Սակայն մինչ օրս երբեք չի ստուգվել դրանց թունավոր ազդեցությունը պտղի վրա: Մասնագետը կոչ է անում ներդնել արդեն գոյություն ունեցող և նոր ստեղծվող քիմիկատների թեստավորում: Ընդ որում, պատասխանատվության մեծ մասը պետք է ընկնի հենց արտադրողների ուսերին:
2006 թ.-ին տպագրվեց արդյունաբերական քիմիկատների ցուցակ, որոնք պտղի ուղեղի զարգացման փուլում ազդում են որպես նյարդաթույներ: Ցուցակում ընդգրկված էին արճիճը, մեթիլսնդիկը, պոլիքլորացված բիֆենիլները, մկնդեղը, տոլուոլը: Հիմա սրանց ավելացել են մանգանը, ֆտորը, քլորպիրիֆոսը, ԴԴՏ-ն (պեստիցիդ), տետրաքլորէթիլեն լուծիչը և պոլիբրոմդիֆենիլային եթերները (հակապիրեններ):
Օրինակ, մանգանը կապված է մտավոր ակտիվության պակասի և շարժողական հմտությունների խնդիրների հետ: Լուծիչները նպաստում են հիպերակտիվությանը և ագրեսիվ վարքագծի զարգացմանը: Իրենց հերթին, պեստիցիդների որոշ տեսակներ հրահրում են ճանաչողական զարգացման խանգարումներ:
Այնպես որ, պետք է դեռևս լուրջ ուսումնասիություններ արվեն՝ պարզելու համար, թե մեզ շրջապատող քիմիկատների որ տեսակներն են վատ անդրադառնում պտղի զարգացման վրա: