Հայտնի է, որ ինֆարկտի առավել հաճախ հանդիպող նշանը կրծքավանդակի ցավն է: Սակայն, իրականում, մինչ այդ սարսափելի ախտանիշի ի հայտ գալը դուք բաց եք թողնում այլ նշաններ: Հենց այդ պատճառով սրտի հիվանդությունը խորանում է, և, ժամանակին վտանգը կանխելու փոխարեն, դուք ստիպված եք լինում շտապօգնության մեքենայով գնալ հիվանդանոց: Եվ այսպես, ինչ ազդանշաններ է ուղարկում մեզ մեր սիրտը

Ցավի կամ գանգատների առաջացում

Եթե նախկինում դուք կարող էիք առանց կանգ առնելու բարձրանալ աստիճաններով, սակայն հիմա արդեն ստիպված եք դադար տալ` գլխացավի, շնչահեղձության, սրտխփոցի կամ սրտի ցավի պատճառով, ուրեմն, եկել է սրտին ուշադրություն դարձնելու ժամանակը: Երբ ի պատասխան առօրյա գործունեության սրտի աշխատանքը փոխվում է` սա նախազգուշացում է վտանգի մասին:

Ինչ անել. Ուշադիր եղեք սեփական անձի նկատմամբ և այդ նշանները մի վերագրեք տարիքին կամ վատ ֆիզիկական վիճակին: Դիմեք բժշկի, և անհրաժեշտության դեպքում, հետազոտվեք:

Էրեկտիլ դիսֆունկցիա (իմպոտենցիա)

Համարվում է, որ էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառը տարիքն է կամ` կնոջ նկատմամբ հետաքրքրության կորուստը: Սակայն դեպքերի մեծ մասում դրա պատճառն արյան շրջանառության խանգարումն է, որն աթերոսկլերոզի հետևանք է:  2013 թ-ին Ավստրալիայում անցկացրած ուսումնասիրության տվյալների համաձայն՝ որքան ավելի խորն է էրեկտիլ դիսֆունկցիան, այնքան ավելի մեծ է սիրտ-անոթային համակարգի հիվանդության հետևանքով վաղաժամ մահվան հավանականությունը: Մյուս հետազոտությունների արդյունքները վկայում են այն մասին, որ էրեկտիլ դիսֆունկցիայով տղամարդիկ 2 անգամ ավելի հաճախ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններից:

Ինչ անել. մի ամաչեք պատմել բժշկին էրեկցիայի հետ կապված խնդիրների մասին, միայն այսպես դուք կարող եք պարզել խնդրի պատճառը: Վիագրայի նմանօրինակ դեղամիջոցները միայն թաքցնում են ախտանշանները, սակայն չեն ազդում հիվանդության պատճառների վրա:

Սրտխփոց


Եթե սրտի բաբախումները դադարում են լինել կանոնավոր և ձեռք են բերում քաոսային բնույթ: Խոսքը կարող է գնալ սրտի ռիթմի խանգարման մասին, որը կոչվում է նախասրտերի ֆիբրիլյացիա: Նման խանգարման պատճառ կարող է դառնալ այսպես կոչված "հանգստյան օրվա համախտանիշը", այն է` մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչք, շատակերություն, քնի պակաս: Նախասրտերի ֆիբրիլյացիան կարող է առաջանալ նույն օրը կամ 12 ժամ անց և ուղեկցվի կրծքավանդակում առկա տհաճ զգացողություններով և գլխապտույտներով:

Ինչ անել. պատմեք բժշկին ձեզ անհանգստացնող երևույթների մասին: Ախտորոշումը ճշտելու համար պետք է անցկացնել ԷՍԳ կամ շուրջօրյա ԷՍԳ մոնիտորինգ:

Ստորին վերջույթների այտուցներ

Սրունքների և սրունք-թաթային հոդի չափսերի մեծացումը վկայում է հյուսվածքներում հեղուկի կուտակման, այսինքն` այտուցի մասին: Դրանք կարող են ժամանակավոր բնույթ կրել, օրրինակ` հղիության ժամանակ, կամ աղի ավելորդ քանակի կամ որոշակի դեղորայքի ընդունման դեպքում: Սակայն այտուցները կարող են նաև սիրտ-անոթային հիվանդությունների նշան լինել, և մատնացույց անել սրտի պոմպային ֆունկցիայի խանգարմանը:

Ինչ անել. դիմել բժշկի և պատմել նրան այտուցների մասին: Առավել ուշադիր պետք է լինեն շաքարային դիաբետով տառապողները, քանի որ այդ հիվանդությունը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Գլխապտույտներ

Գլխապտույտները կարող են առաջանալ զանազան պատճառներով, այդ թվում՝ սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով, օրինակ, ռիթմի խանգարումներ կամ սրտի փականների վնասում: Գլխապտույտը աորտալ ստենոզի ախշտանշան է, ընդ որում տեղի է ունենում աորտալ փականի անցքի նեղացում և գլխուղեղը ոչ բավարար քանակությամբ արյուն է ստանում: Որոշ մարդկանց մոտ գլխապտույտն առաջանում է պառկած դիրքից հանկարծակի կանգնելու դեպքում` արյան ճնշման անկման հետևանքով:

Ինչ անել. Ուշադրություն դարձրեք այն նշաններին, որոնք ուղեկցում են գլխապտույտը` շնչահեղձություն, թուլություն ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում, գիտակցության կորուստ, ցավ կրծքավանդակում: Գիտակցության կորուստը մեկ անգամ կարող է բացարձակ անմեղ պատճառներ ունենալ, միևնույն ժամանակ կրկնվող դրվագները պահանջում են բժշկի միջամտություն:

Ճաղատությունը և բնավորությունը

Թեև փոքր ուսումնասիրություններում բացահայտվել է ճաղատության, բնավորության և սիրտ-անոթային հիվանդությունների միջև եղած կապը, ոչ մեկը, ոչ էլ մյուսը չի մատնանշում սրտային խնդիրների առկայության մասին (ի տարբերություն վերը նշված մյուս ախտանշանների): Համարվում է, որ չար մարդիկ ավելի հաճախ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններով, թեև դա վիճելի հարց է:

Ինչ անել. հանգստացեք և մի հուզվեք մազերի թափվելու պատճառով: Օրգանիզմի` վտանգի մասին ազդանշանները հասկանալու համար պետք է դրանք մանրակրկիտ ուսումնասիրել: