Թուրինջի, նարնջի և խնձորի հյութերի օգտագործումը դեղամիջոցի ընդունման ընթացքում դժվարացնում է դեղամիջոցի յուրացումը: Այս նոր ուսումնասիրության արդյունքները ներկայացրել են ճապոնացի գիտնականները:
Կանաձավա համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են հյութերի ազդեցությունը ստամոքս–աղիքային համակարգում դեղորայքի կլանման գործընթացի վրա: Հայտնաբերվել է, որ նշված տեսակների հյութերը պարունակում են այնպիսի բաղադրիչներ, որոնք խոչընդոտում են սուբստրատի տարալուծման գործընթացը:
Դա տեղի է ունենում հյութերում առկա հիմնական ֆլավոնոիդների հաշվին. նարնջի և թուրինջի հյութի մեջ նարինգինի և հեսպերդինի, իսկ խնձորի հյութի մեջ ֆլորիձինի, ֆլորետինի, հեսպերդինի ու քվերցետինի խառնուդի հաշվին:
Ուսումնասիրության արդյունքները լրացնում են սննդի և դեղորայքի զուգընթաց օգտագործման մասին առկա տեղեկությունները: Հիվանդները պետք է հաշվի առնեն մրգային հյութերի ազդեցությունը դեղորայքի յուրացման վրա, որպեսզի խուսափեն արյան պլազմայում և թիրախային օրգաններում դեղորայքի ոչ բավարար խտության հետևանքով առաջացած բարդություններից: