Ըստ ամերիկացի մաշկաբան Ջասթին Մեդսոնի՝ բջջային հեռախոսով երկար խոսելը կարող է նպաստել բշտիկների առաջացմանը:
Նա դա բացատրում է նրանով, որ հեռախոսի երկար շփումը մաշկի հետ նպաստում է մաշկի ծակոտիների խցանմանը, ինչի արդյունքում ճարպ է գոյանում:
Քանի որ հեռախոսի մակերեսը և խոսողի շնչառությունը տաք են, ստեղծվում է խոնավ միջավայր, իսկ խոնավ միջավայրը կատարյալ վայր է մանրէների բազմացման համար:
Այդ իսկ պատճառով բժիշկը խորհուրդ է տալիս հնարավորինս նվազեցնել հեռախոսազրույցների տևողությունը: