Դինդոլիլմեթան (DIM) նյութը, որն առկա է կաղամբի և բրոկոլիի մեջ, կարող է պաշտպանել ճառագայթային հիվանդությունից, որն առաջանում է հակաքաղցկեղային թերապիայից կամ միջուկային վթարից հետո: Այս մասին գրում է 1in.am կայքը՝ վկայակոչելով ամերիկացի գիտնականներին:
Առնետների վրա իրականացված փորձի արդյունքում պարզվել է, որ DIM-ը չի կորցրել իր ազդեցությունը, եթե նույնիսկ այն ներարկվել է ճառագայթումից մեկ օր առաջ կամ դրանից հետո՝ 24 ժամվա ընթացում: Իսկ DIM-ի միջոցով բուժված մկների մոտ ավելի քիչ է նվազել էրիտրոցիտների, լեյկոցիտների և տրոմբոցիտների քանակը: Նման արդյունք կգրանցվի նաև բուժման կուրս անցնող հիվանդների մոտ: