Սքրիփսի հետազոտական ինստիտուտը, Մաունթ Սինայ հիվանդանոցը և Կալիֆորնիայի համալսարանը միասին հայտնաբերել են կուրությանը հանգեցնող խանգարումների բուժման նոր միջոց:
Խոսքն այն դեպքերի մասին է, երբ սկսվում է աչքերի անոթների անբնական աճ: Գիտնականներրի մեծ մասը մինչ վերջին ժամանակներս կենտրոնանում էին աճի անոթային էնդոթելիալ գործոնի վրա:
Հաստատվել է' երբ ընկնում է թթվածնի մակարդակը, ակտիվանում է աճի գործոնը: Արդյունքում առաջանում է հենց վերը նշված անցանկալի աճը: Ավելի, աճի գործոնը և այս շարքի այլ մոլեկուլները ակտիվացնում են Ras գենը, որի դրսևորումը պետք է ակտիվանա նոր անոթների ձևավորումից առաջ:
Խնդիրն այն է, որ աճի գործոնը կարևոր դեր է ունի աչքի առողջության համար: Դրա արգելափակումը կարող է սպանել աչքի լուսազգայուն բջիջները: Պարզվել է, որ խնդրի լուծման բանալին գտնվում է մՌՆԹ-ի մեջ: Հենց դրանք են նպատակայնորեն ազդում անոթների աճի վրա: