Պարզվել է, որ մկների ստամոքսի շունտավորումը հանգեցնում է աղիքային միջավայրի այնպիսի փոփոխությունների, որ եթե այդ միջավայրը տեղափոխեն վիրահատությանը չենթարկված մկների աղիք, ապա վերջիններս կսկսեն նիհարել:

Փաստորեն, պարզապես փոխելով մկան աղիքային միջավայրը՝ գիտնականները կարողացել են հասնել քաշի զգալի անկման:

Այս հետազոտությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ստամոքսի շունտավորման արդյունքներից մեկը աղիքային բակտերիաների վրա հատուկ ազդեցությունն է: Այդ ազդեցությանը փոխարինող մեթոդիկայի ստեղծումը կարող է դառնալ ճարպակալման դեմ պայքարող հզոր գործիք, որը հիվանդներին թույլ կտա հեռու մնալ վիրահատական միջամտությունից:

Սակայն ուսումնասիրության հեղինակները զգուշացնում են, որ նախքան այս ուսումնասիրությունը մարդկանց վրա փորձարկելը դեռ շատ ժամանակ կա: Այս մեթոդիկան նրանց համար է, ում առողջության համար ավելորդ քաշը լուրջ վտանգ է սպառնում և ովքեր ցանկանում են նիհարել առանց վիրահատության: