Cosmo.am-ը գրում է.

 

Ուզո՞ւմ ես ունենալ մետաքսից էլ փափուկ ոտքեր ու խենթացնել շրջապատիդ տղամարդկանց: Շարունակիր կարդալ. չէ՞ որ շրջազգեստ հագնելու ճիշտ ժամանակն է:

Մասնագետ` Դենդի Էնգելման, մաշկաբան

Նախապատրաստում

Նախքան ոտքերդ սափրելը սքրաբ օգտագործիր՝ մաշկի մեռուկացած բջիջները հեռացնելու համար, այլապես դրանք կարող են կպչել ածելիին՝ խոչընդոտելով արդյունավետ մազահեռացմանը:

Հուշում

Ածելիով հաճախ վնասո՞ւմ ես ծնկներիդ հատվածը: Մարմնիդ այդ հատվածում ածելիի փոխարեն դեպիլացիոն քսուք օգտագործիր:

1. Օգտագործիր դիմահարդարման խոզանակ՝ փրփուրը կամ գելը շրջանաձև շարժումներով տարածելով ոտքիդ վրա, ճիշտ այնպես, ինչպես սափրիչներն են օգտագործում նմանատիպ խոզանակներ՝ տղամարդկանց սափրելուց առաջ:

2. Ոտքերդ սափրիր 4 ուղղությամբ՝ առջևի ստորին հատված, առջևի վերին հատված, հետևի ստորին հատված, հետևի վերին հատված: Լվա ածելին յուրաքանչյուր երրորդ հպումից հետո՝ կանխելով դրա բթացումը:

3. Չորացրու ոտքերդ և բրոնզանտ քսիր: Լրացուցիչ շերտ ավելացրու ոտքերիդ ներքին և արտաքին հատվածին՝ ստեղծելով սլացիկ ոտքերի տպավորություն:

4. Եվ վերջում մի քանի կաթիլ մարմնի յուղ քսիր ոտքերիդ միջին հատվածից դեպի ներքև: Ուղղահայաց փայլը ևս սլացիկ տեսք է հաղորդում ոտքերին: