Cosmo.am-ը գրում է.


Վայրի շերտ

«Հարկավոր է միայն գլխի կենտրոնական հատվածում գզել մազերը... և սանրվածքը պատրաստ է: Դե իսկ պոչիկ (պոնիի պոչիկ) ստանալը բավական հեշտ է: Առանձնացրու 10 սմ մազափունջ ճակատային հատվածից դեպի գլխի գագաթը, ֆենով չորացրու մազերդ, ապա ցածր, ձիգ պոչ կապիր: Այժմ մազերի վերին շերտին ծավալ հաղորդող սփրեյ փչիր և գզիր այդ հատվածը, ապա թող, որ չորանա և փոքր-ինչ թափթփված տեսք ստանա»,- խորհուրդ է տալիս Ռոլանդո Բուշամփը, ով ստեղծել է այդ կերպարը հատուկ Alexandre Herchcovitch ցուցադրության համար: Եվ վերջում առանձնացրած մազափունջը միացրու պոչիկին և փաթաթիր մազափնջով, որպեսզի թաքցնես մազակալը:

 

«Պոնի» պոչիկ


Մինչ մոդելները ցուցադրում էին աշնանային հավաքածուն, մենք գայթակղվեցինք նրանց «պոնի» պոչիկներով (բոլոր ոճերն անկրկնելի են և cosmo-ական): Այս նոր կերպարները, որ ստեղծել են Bumble and Bumble-ի ոճաբանները, կստիպեն քեզ անմիջապես մի մազակալ վերցնել:

 

Հանգույցներով աղջիկ


Ներկայացնում ենք ցերեկային հիանալի կերպար: «Այն իդեալական տեսք կարող է հաղորդել «երկրորդ օրվա» մազերին»,- ասում է ոճաբան Օլիվեր դը Ալմայդա Վեքուեյդը, ով ստեղծել է այս կերպարը Charlie May ցուցադրության համար: Նախքան մազերիդ 5 սմ-անոց փնջերը արդուկով գանգրացնելը դրանց ջերմապաշտպան սփրեյ քսիր, ապա ցածր պոչիկ կապիր: Եթե մազերդ միջին երկարություն ունեն կամ ավելի երկար են, հանգույց արա (կարծես պարան կապելիս լինես) և մազակալների միջոցով ամրացրու հանգույցը: Եթե մազերդ ավելի կարճ են, պարզապես մազափունջ փաթաթիր ռեզինի շուրջ և ամրացրու:

 

Կոկիկ գագաթ


Եթե մազերդ երկար են, ապա կարող ես նման կոկիկ պոչիկ ստանալ: Պարզապես հարկավոր է պոչիկը լավ ամրացնել և փոքր-ինչ գզել գագաթը: «Այդկերպ պոչիկն ավելի է շեշտվում, ծավալ է ստանում և շատ չի կպչում գլխին, ինչպես սովորական «պոնի» պոչիկի դեպքում»,- ասում է ոճաբան Նեյլ Մուդին, ով ստեղծել է այս կերպարը Hervé Léger ցուցադրության համար: Լրացուցիչ փայլ հաղորդելու և ուղիղ մազեր ստանալու համար պոչիկը հարթեցրու արդուկի միջոցով: Եթե մազերդ բավականաչափ երկար չեն, կարող ես արհեստական պոչիկ ամրացնել, ինչպես դա արել է այս նկարում պատկերված մոդելը:

 

Թրենդ զգուշացում


Այս սեզոնի «պոչիկամոլությունը» ոգեշնչել է որոշ սրահներին առաջարկել միայն «պոնի» պոչիկով սանրվածքներ:

 

Գզգզված պոչիկ

70-ականներից ոգեշնչված այս սանրվածքը թողնում է թափթփված գանգուրների տպավորություն: Մի փոքր մուս քսիր խոնավ մազերին և ֆենով չորացրու վերից վար: «Պարանոցդ հետ թեքիր, կարծես վեր նայելիս լինես, ձիգ պոչիկ կապիր և ամրացրու պոչիկը»,- խորհուրդ է տալիս Բուքեմփը, ով ստեղծել է այս կերպարը Nanette Lepore ցուցադրության համար: Մազերդ բաժանիր փնջերի, զիգզագաձև արդուկի միջոցով գանգրացրու մազափնջերը, ապա սանրիր և պատիր հատուկ սփրեյով' ծավալը ֆիքսելու համար: