Մասնագետ' Լոթի, Նյու Յորք

Նախապատրաստում

Սառը գդալ հպիր աչքերիդ' այտուցվածությունը վերացնելու համար։

Smoky հայացքն իհարկե սեքսուալ է, բայց երկար ուրվագծով այս ստվերաներկը, որը շեշտում է աչքերդ և խոր հայացք հաղորդում, տղամարդու ուշադրությունը մեկընդմիշտ գրավելու լավագույն տարբերակն է:

1. Լույսն արտացոլող քողարկիչ քսիր աչքերիդ ստորին հատվածում, որտեղ ստվեր է ընկնում (ներքին անկյունից մինչև աչքի միջին հատված, ապա ներքև' դեպի ոսկրային հատված և հետ):

2. Կոպերիդ (Ա) և ստորին թարթիչներիդ (Բ) քսիր փայլուն ոսկեվարդագույն ստվերաներկ: Լույսի արտացոլման շնորհիվ աչքերն էլ ավելի խոշոր կթվան:

3. Կոպերի արտաքին հատվածին և ստորին թարթիչների եզրագծին բրոնզագույն ստվերաներկ քսիր (մինչև կոպերի ծալվող հատվածը)' ստանալով աչքերը երկարացնող V-աձև տեսք:

4. Եվ վերջում ստորին կոպի ներքին հատվածը ընդգծիր սև եզրագծով և թարթիչները երկարացնող տուշ քսիր:

Խորհուրդ

Աշխատիր թարթիչներդ միայն արմատներից կորացնել' պահելով 10 վայրկյան: Կոր թարթիչները կստեղծեն սեքսուալ և խոշոր աչքերի տպավորություն: