Cosmo.am-ը գրում է.

 

Մասնագետ' Քրիստինա Փերսոուն, դիմահարդար, Նյու Յորք

 

Նախապատրաստում

 

Շուրթերին ծավալ հաղորդող քսուք քսիր, 5 րոպե անց մաքրիր անձեռոցիկով: Արդյունքում՝ շուրթերդ զգալիորեն կհաստանան:

 

1. Շրթներկիդ սուր ծայրով ուրվագծիր շուրթերդ (եթե շրթներկիդ ծայրը սուր չէ, կարող ես փոխարենը oգտագործել շրթունքի մատիտ)։

 

2. Այժմ շրջիր շրթներկդ և հարթ հատվածով մերսիր շուրթերդ, որպեսզի շրթներկի բարակ և կայուն շերտ ստանաս: Թող՝ այն ներծծվի:

 

3. Մատիտով ուրվագծիր վերին շրթունքդ և ստորին շրթունքիդ միջին հատվածը:

 

4. Շուրթերիդ միջին հատվածում շրթունքի փայլ քսիր այնպես, կարծես սիրտ ես նկարում, քանի որ փայլը շեշտադրում է արդեն իսկ ուռուցիկ շուրթերը:

 

Լուսանկարները` այստեղ: