Ճապոնիայի տիեզերական գործակալությունը բարեհաջող փորձարկել է «տիեզերական հրանոթը», որի միջոցով նախատեսված է տիեզերք ուղարկել հատուկ հրթիռ, որը կզբաղվի տիեզերքի ծագումնաբանության վերաբերյալ ուսումնասիրություններով։

Ինչպես նշում է The Telegraph-ը, «հրանոթը» Hayabusa-2 տիեզերանավով 2014 թ. տիեզերք կուղարկվի։ Այնուհետև, հարմար դիրք ընդունելով, «հրանոթը» հրթիռը կարձակի 1999JU3 երկնաքարի ուղղությամբ։

Տիեզերական մարմնի վրա սարքը տեղեկություններ կհավաքի դրա կառուցվածքի վերաբերյալ և կուղարկի Երկիր։
«Հրանոթը» Երկիր կվերադառնա 2020թ։