Հարուստ մարդիկ, որպես կանոն, կյանքի վերջում կտակ են գրում՝ իրենց կարողությունը ցանկալի մարդկանց փոխանցելու համար։ Սակայն պատմությանը հայտնի են որոշ կտակներ, որոնք յուրօրինակ են և հասարակության շրջանում հազվագյուտ հանդիպող։
Սեմուել Բրատ
Սեմուել Բրատը հարուստ տղամարդ էր, ով լուրջ կախվածություն ուներ ծխախոտից։ Այդ սովորության դեմ որոշել էր պայքարել նրա կինը, ումից էլ մահից առաջ որոշեց վրեժ լուծել տղամարդը։ Նա կտակ գրեց, համաձայն որի՝ կինն իրավունք ուներ իրեն թողնված ժառանգութան մասն օգտագործելու միայն այն դեպքում, երբ ամեն օր հինգ սիգար ծխեր։ Թողնված ժառանգությունը հսկայական էր՝ 330 հազար ֆունտ։
Լեոնա Հեմսլի
Միլիոնատեր կինը մահից առջա կամեցել է թոռներին կտակել 5-ական միլիոն, իսկ շանը՝ 2 անգամ ավելի դոլար։ Կտակում նա նաև նշել է այն մասին, որ շան սատկելու դեպքում վերջինիս պետք է թաղեն հենց իր կողքին՝ մի դամբարանում, որը կարժենա կես միլիոն դոլար։
Ջին Ռոդենբերի
Հանրահայտ «Աստղային ճանապարհի» հիմնադիրն ինքնուրույն էր կազմակերպել իր «» հուղարկավորությունը։ Կենդանության օրոք նա հրահանգել էր, որ մահից հետո իր մարմինը դիակիզեն և ստացված մոխիրը տարածեն Տիեզերքում։ Ռոդենբերիի ցանկությունն ի կատար է ածվել։
Անժել Պանտոյա
Պուերտոռիկացի կնոջ մահը վրա է հասել բռնի եղանակով և հայտնի չէ, թե ում ձեռքով։ Կինը կենդանության օրոք երազում էր ապրել հայրական տանը, և եղբայրը որոշեց նրա մահից հետո այդ երազանքն իրականություն դարձնել։ Նա զմռսեց քրոջ մարմինը և ուղղահայաց դիրքով կանգնեցրց հայրական տանը։
Հենրիխ Հայնե
Բանաստեղծ Հենրիխ Հայնեն մշտապես է, որ կյանքը կապել է հիմար ու կռվարար կնոջ՝ կոշկավաճառ Եվգենիա Միրատի հետ։ Կազմած կտակում նա նշել էր, որ կինը միայն մի պարագայումկարող է օգտագործվել թողնված ժառանգությունը, եթե երկրորդ անգամ պաշտոնապես ամուսնանա։ Պատճառն այն էր, որ Հենրիխը կարծում էր, որ նման եղանակով աշխարհում գոնե մի մարդ կհասկանա իրեն։