Դիզայներ Վիվյեն Վեսթվուդը հանդիմանել է արքայազն Ուիլիամի կոնջը՝ Քեյթ Միդլթոնին թագավորական նիստուկացին չափից ավելի հետեւելու համար, ինչը թույլ չի տալիս հաճախակի կրել միեւնույն զգեստը։

Ըստ US Magazine-ի, մոդելյորը հայտարարել է, որ շրջակա միջավայրի պահպանությունը շատ ավելի կարեւոր է նոր զգեստ գնելուց։ Դրանից առաջ Վեսթվուդը բազմիցս հայտարարել էր, որ Քեյթը պետք է դիմի պրոֆեսիոնալ դիմահարդարի, քանի որ բացարձակ չի կարողանում ներկել աչքերը։

Բրիտանիայի մեկ այլ հայտնի անձնավորություն՝ գրող Հիլարի Մանթելը արքայազն Ուիլիամի կնոջն անվանել է մանեկեն. «Քեյթ Միդլթոնը նախագիծ է, որը մշակել է կոմիտեն ու ստեղծել են վարպետները. կատարյալ պլաստիկ ժպիտ, շարժվող վերջույթներ եւ փայլուն կազմ»։