Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը մասնակցել են Բոստոնում կայացած 2022 թվականի Earthshot մրցանակաբաշխությանը: Միջոցառման լուսանկարները հայտնվել են Page Six-ում։
Ուելսի արքայադստեր տեսքը թագավորական ընտանիքի երկրպագուներին հիշեցրել է արքայադուստր Դիանայի կերպարը 1993 թվականին՝ Մալայզիա կատարած պետական այցի ժամանակ։ 40-ամյա Քեյթ Միդլթոնը միջոցառման համար ընտրել է ուսերից մինչև հատակը հասնող վառ կանաչ զգեստ՝ Solace London-ից։ Նա տեսքը լրացրել է չոկեր վզնոցով և ադամանդե ու զմրուխտ ականջօղերով, որոնք նախկինում պատկանում էին Ուիլյամի մորը՝ արքայադուստր Դիանային: Հայտնի է, որ հանգուցյալ Լեդի Դին շատ էր սիրում այս հավաքածուն, հատկապես վզնոցը, որը նա կրում էր որպես մազերի աքսեսուար 1985 թվականին։
Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն այսօր երեկոյան ներկայացրել են Earthshot Prize մրցանակակիրներին։ Արարողությունը Ուելսի արքայազնի և արքայադստեր՝ ԱՄՆ կատարած պաշտոնական այցի վերջին գլխավոր իրադարձությունն էր։