Քեյթ Միդլթոնը տեսակապով հանդիպում է անցկացրել Hold Still լուսանկարչական մրցույթի ժյուրիի հետ: Մրցույթի մասին դքսուհին եւ Բրիտանական դիմանկարների ազգային պատկերասրահը հայտարարել էին մայիսի սկզբին: Բրիտանիայի բնակիչներին առաջարկվել էր կիսվել ինքնամեկուսացման ընթացքում արված կադրերով:
Ժյուրիի անդամների հետ միասին Քեյթն ընտրել է մրցույթի հարյուր լավագույն լուսանկարները: Սակայն տեսահանդիպմանը, երբ Քեյթը ներկայացնում էր ֆավորիտներին, ուշադրության արժանացան ոչ թե արդյունքները, այլ ZARA խանութի զգեստը, որով ներկայացել էր արքայազնի կինը:
Համացանցում նկարների հայտնվելուց հետո զգեստն անհետացավ խանութի ցուցափեղկերից: Դքսուհին առաջին անգամ չէ, որ ընտրում է իսպանական ապրանքանիշի զգեստներից: