Tert.am-ը գրում է.
Այս տարվա առաջին պաշտոնական միջոցառմանը ներկա գտնվելուց հետո, որին Քեմբրիջի դքսուհին ներկայացել էր Էլիզաբեթ Երկրորդի ադամանդե մանյակով, այժմ մասնակցել է նոր դպրոցի բացման արարողությանը:
Ինչպես գրում է Daily Mail-ը՝ Քեյթ Միդլթոնը մասնակցել է Լոնդոնի արևմուտքում գտնվող Northolt High School դպրոցի The Art Room սրահի պաշտոնական բացմանը: Դքսուհին 2012-ից հանդիսանում է The Art Room բարեգործական հիմնադրամի արքայական հովանավորը:
Քեյթը պաշտոնական բացման արարողությանը ներկայացել է կապույտ զգեստով՝ LK Bennett-ից, և զամշե բարձրակրունկ կոշիկներով: