Tert.am-ը գրում է.
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը այս տարվա առաջին պաշտոնական միջոցառմանը ներկայացել է մուգ կապույտ զգեստով և Էլիզաբեթ թագուհու ադամանդե մանյակով:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ դքսուհին ներկա է գտնվել Լոնդոնի Ազգային պատկերասրահի գալա ընթրիքին: Պաշտոնական հանդիսությանը Քեյթը ներկայացել էր Jenny Packcham-ի երկար երեկոյան զգեստով, որի հետ նրբագեղորեն համադրել էր ադամանդակուռ մանյակը, որը Նորին մեծություն թագուհին իր հարսանիքին նվեր էր ստացել Հնդկաստանի Հայդարաբադ կոմսության կառավարչի կողմից: Հայտնի է, որ զարդը բաղկացած է 38 ադամանդից: