Արքայազն Ուիլյամի կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն այսօր այցելել է «Մանկաբարձների և գինեկոլոգների թագավորական քոլեջ»։ Այցի ժամանակ Քեյթը կրել է գեղեցիկ դասական կապույտ կոստյում "Jenny Packham"-ից և այն համադրել կապույտ կոշիկների հետ։
Դքսուհին ներկաներին հիացրել է հագուստի նրբագեղ ու դասական ընտրությամբ։ Լուսանկարներում երևում է նաև հղի դքսոհու կլորացած փորիկը։
Նշենք, որ Քեյթը երկու երեխաների մայր է և սպասում է երրորդ երեխային։