Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսը մասնակցել է Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնի առաջին օրվա ցուցադրությանը, որին ներկայացել է տպավորիչ կերպարով:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 26-ամյա մոդելը հինգշաբթի ներկա է գտնվել «Մարդկային ձայնը» ֆիլմի ցուցադրությանը: Արգենտինուհին կարմիր գորգով անցել է նուրբ վարդագույն զգեստով, որն աչքի է ընկել երկար ոտքերը ցուցադրող ուշագրավ բացվածքով:
Նախազգուշական միջոցառումներ ձեռնարկելով՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, Ջորջինան զգեստի հետ նույն գույնի և նույն կտորից դիմակ էր համադրել:
Նշենք, որ մոդելը նոր է վերադարձել պորտուգալացի ֆուտբոլիստի և իրենց երեխաների հետ ընտանեկան հանգստից: