Երեկ Լիդո կղզում մեկնարկել է Վենետիկի կինոփառատոն 2020-ը, որը երկար վեճերից հետո որոշվել է անցկացնել օֆլայն։ Իհարկե, որոշակի միջոցներ, այնուամենայնիվ, ձեռնարկվել են. ստիպված են եղել կրճատել լուսանկարիչների թիվը, սովորական մահկանացուներին թույլ չեն տվել կանգնել փառատոնի մուտքի մոտ, իսկ աստղերին խնդրել են միմյանց միջեւ հեռավորությունը պահպանել (այդ կանոնին ոչ ոք չի հետեւել), ինչպես նաեւ լինել դիմակներով, որոնք փակել են դեմքի մեծ մասը (շրթներկի վրա կարելի էր գումար չծախսել):
Որոշ հայտնի մարդիկ, ինչպիսիք են Քեյթ Բլանշեթը, կրել են ամենասովորական բժշկական դիմակներ։ Այլ աստղեր որոշել են ընտրել իրենց հագուստներին համապատասխանող դիմակներ։ Առաջատարը սեւն էր։
Աչքի է ընկել Թիլդա Սուինտոնը, որը ամբողջ երեկոն անցկացրել է մարգարիտներով զարդարված ոսկեգույն դիմակով։ Բայց դրա շնորհիվ երեւում էր նրա շպարը։
Իսկ նրան ընկերակցել է Վենետիկի փառատոնի արարողության պաշտոնական վարպետ եւ Իտալիայում փակ երեկույթների կազմակերպիչ` արքայազն Մորիսը, որը ներկայացել է ամենաանսովոր դիմակներից մեկով՝ պատրաստված քարերից եւ փայլուն ծոպերից: Ճիշտ նույն ծոպից առկա էր նրա գլխին։
Կարմիր գորգի գագաթնակետը երեկոյի հյուրի հայտնվելն էր (դա հաստատ Լեդի Գագան չէր): Ծովերի թագուհին մարգարտյա հանդերձանքով էր՝ դեմքին ցանցավոր դիմակով եւ թագավորական խորհրդանիշը ձեռքին, որի վրա նստած էր թեւավոր առյուծը՝ այս կինոփառատոնի պարգեւների թեմայով։