«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի ընտանիքում համալրում կլինի:

Hola-ի հաղորդմամբ՝ Ջորջինան արդեն 12 շաբաթական հղի է։

Ռոնալդուն սոցցանցի իր էջում հայտնել է, որ Ջորջինան երկվորյակների է սպասում:

 

Հիշեցնենք, որ 36-ամյա պորտուգալացին 4 երեխա ունի՝ Կրիշտիանու-կրտսերը, Եվան, Մատեոն ու Ալան Մարտինը: Ջորջինա Ռոդրիգեսը միայն Ալան Մարտինի կենսաբանական մայրն է: