Քեյթ Միդլթոնը հանրության մեջ հայտնվել է 8-ամյա վաղեմության զգեստով: Նրա լուսանկարները հրապարակված են Just Jared հրատարակության Instagram-օգտահաշվում:
Քեմբրիջի դքսուհին BAFTA կինոմրցանակի հանձնման արարողությանը, որը տեղի է ունեցել Լոնդոնում փետրվարի 3-ին, այցելել է Alexander McQueen բրիտանական բրենդի՝ մինչեւ գետին հասնող ճերմակ զգեստով: Զգեստը զարդարված էր ոսկե մակակարվածքներով: Արքայազն Ուիլյամի կինն ընտրել էր Jimmy Choo-ի բարձրակրունկ փայլուն գուներանգով կիսակոշիկները: Նրա կերպարը համալրել են ֆրանսիական Van Cleef & Arpels մակնիշի մանյակը եւ ականջօղերը, ինչպես նաեւ Anya Hindmarch-ի ոսկե քլաչը: Ավելի վաղ Միդլթոնն այդ նույն զգեստը հագել էր 2012 թվականին Հարավարեւելյան Ասիա կատարած շրջագայության ժամանակ Մալայզիայի թագավորի ու թագուհու հետ կազմակերպված ընթրիքին: