Քեմբրիջի դքսուհի Քեթրինի զգեստապահարանը Պակիստան այցելության ժամանակ ուներ հագուստների այն ոճը, ինչ այդ երկիր այցելությունների ժամանակ պահպանում էր նրա սկեսուրը՝ արքայադուստր Դիանան։ Դրան ուշադրություն է դարձրել Mirror-ը։

Պակիստանյան Լահորեում Քեյթը եւ Ուիլյամն այցելեցին որբ երեխաներին օգնող SOS Children’s Village բարեգործական կազմակերպություն (եւ հայտնվեցին ի պատիվ երեք սաների ծննդյան օրվա երեկույթին), Կրիկետի ազգային ակադեմիա (որտեղ փորձեցին իրենց ուժերը Պակիստանում տարածված այդ խաղում, որը ծնունդ է առել Անգլիայում), ինչպես նաեւ տեղի Բադշահի մզկիթ։

Кейт и Уильям посетили мечеть Бадшахи

Քեմբրիջի դքսուհին մզկիթ այցելության համար հագել էր պակիստանցի դիզայներ Մահեն Խանի պատրաստած տաբատ-կամիզը (պակիստանցի կանանց ավանդական հագուստը)։ Այդպես էր վարվում նաեւ արքայադուստր Դիանան, երբ գալիս էր Պակիստան գործընկերոջ՝ պակիստանյան ծագում ունեցող անգլիացի վիրաբույժ Հասնաթ Խանի հետ։

 

Լուսանկարները՝ Daily Mirror, Getty Images