Քիմ Քարդաշյանն օրերս մեկնել է Տոկիո, որպեսզի ձեռք բերելու Chanel-ի 1995 թվականի գարնանային հավաքածուից շլացուցիչ ադամանդներով ու թանկարժեք քարերով վզնոցը՝ միահյուսված C-ով եւ կաթիլային մարգարիտներով, որը ցուցադրվել էր Barbie ֆիլմում, գրում է Vogue-ը։
Նրանց համար, ովքեր հետեւում են Քարդաշյանի զարդերի աճող հավաքածուին, զարմանալի չէ, որ նա ցանկանում է ունենալ այս աչք շոյող զարդը ֆիլմի թողարկումից անմիջապես հետո: Մինչ նորաձեւության բոլոր սիրահարներն այս օրերին հավաքում են վինտաժ, այս խելամիտ գործարար կինը տենդենցը տեղափոխում է հաջորդ մակարդակ հավաքածուի օգնությամբ, որով ցանկացած թանգարան կհպարտանար:
Այս տարեսկզբին Քարդաշյանը պարզվեց, որ նա արքայադուստր Դիանայի «Attallah Cross» վզնոցի հպարտ սեփականատերն է, որը թագավորական ընտանիքի ներկայացուցիչը կրել է 1984 թվականին Լոնդոնում կայացած բարեգործական պարահանդեսի ժամանակ: Քիմն աճուրդում դրա համար 197,453 դոլար է վճարել։ «Մենք ուրախ ենք, որ այս զարդը նոր կյանք է գտել մեկ այլ աշխարհահռչակ անձի ձեռքում», - ասել է այն ժամանակ Լոնդոնի Sotheby's-ի ոսկերչական իրերի բաժնի ղեկավար Քրիստիան Սփոֆորթը:
Քարդաշյանը 2017 թվականին Christie's աճուրդում նաեւ 379500 դոլար է վճարել Ջեքի Քենեդիի Cartier Tank ժամացույցի համար։ Հետեւի մասում «Ստաս Ջեքիից» փորագրված մակագրությամբ ժամացույցն առաջին տիկնոջն է նվիրել նրա եղբորը։ Ավելի ուշ Քարդաշյանը հայտնել է, որ ժամացույցը կրել է 2019 թվականին Սպիտակ տանը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ։
Քարդաշյանի հակումն աճուրդային որսի նկատմամբ սկսվել է ավելի քան մեկ տասնամյակ առաջ, երբ նա 65000 դոլար է ծախսել Lorraine Schwartz-ի ոսկուց եւ նեֆրիտի երեք ապարանջանների վրա, որոնք նախկինում պատկանել են իր «կուռքին»՝ Էլիզաբեթ Թեյլորին:
Քարդաշյանն իր դստեր՝ Նորթի համար 2019 թվականին աճուրդում 65625 դոլարով գնել է թավշյա բաճկոն, որը Մայքլ Ջեքսոնը կրել է Թեյլորի 65-ամյակին։
2020 թվականին նա նաեւ գնել է սպիտակ ֆեդորա-գլխարկ, որը Ջեքսոնը կրել է իր «Smooth Criminal» տեսահոլովակում, ինչպես նաեւ Էլվիս Փրեսլիի մատանիներն իր եղբոր՝ Ռոբի համար։
Հետագայում էլ ի՞նչ ձեռք կբերի Քարդաշյանը։ Մենք խաղադրույք ենք կատարում Քերի Բրեդշոուի փետրավոր հարսնացուի գլխազարդի վրա, որը հաջորդ ամիս վաճառքի կհանվի Sotheby's-ում, որի արժեքը 40,000-ից 70,000 դոլար է: