21-ամյա սուպերմոդել Քենդալ Ջեները հանրահայտ Առաջին տիկին Ջեքի Քենեդու կերպարով հայտնվել է Harper’s Bazaar ամսագրի շապիկին: 

 

Քենդալն առաջին անգամ չէ, որ հայտնվում է հեղինակավոր ամսագրերի շապիկին, սակայն նրա մարմնավորած կերպարն այս անգամ տարբերվում է նախորդ բոլոր կերպարներից:

 

Լեգենդար Ջեքի Քենեդուն նմանակելը շատ բարդ ու պատասխանատու է եղել, պատմել է երիտասարդ սուպերմոդելը: