Հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Քրուիզը, կարծես, կրկին սիրահարվել է եւ իսկապաես լրջորեն։
The Frisky-ի հաղորդմամբ՝ 57-ամյա Քուզի ընտրյալը Միշել Դոկերին է՝ «Դաունթաուն աբբայությունը» սերիալի 38-ամյա աստղ։ Ինսայդերը հայտնել է, որ Թոմն արդեն մի քանի ամիս է՝ հոգ է տանում Միշելի մասին, բացի այդ՝ սերիալի մեծ երկրպագու է։
Ամռանը նա հանդիպել է դերասանուհուն ընդունելություններից մեկի ընթացքում եւ վերջնականապես հիացել նրա հմայքով ու գեղեցկությամբ։ Այդ ժամանակվանից ի վեր դերասանը հասցրել է նրա հետ մի քանի գաղտնի հանդիպում ունենալ։ Իսկ այս ամսվա սկզբին նրանց առաջին անգամ միասին նկատել են British Fashion Award մրցանակաբաշխությանը։ Թոմը Միշելից հեռու չէր գնում։
Թոմը վստահ է, որ կկարողանա վերջնականապես գրավել գեղեցկուհու սիրտը։ Ընդ որում, եթե նույնիսկ նրան հաջողվի անել դա, Դոկերին ստիպված կլինի անցնել իր թեկնածությունը սեյնթոլոգների կողմից հաստատելու միջով։ Առանց նրանց համաձայնության նա չի համարձակվում ոչ մի կարեւոր քայլ անել։