Չինուհի Նի Լինմեյն օրական երկու ժամ ծախսում է մազերը լվանալու և չորացնելու համար:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ 57-ամյա կինը պատրաստվում է վերջին 16 տարիների ընթացքում առաջին անգամ կտրել վարսերը, որոնց երկարությունը հասնում է 2,9 մետրի:
Իմանալով այդ մասին՝ նրա հարևանուհիները որոշել են լուսանկարել վերջինիս երկար վարսերը, քանի դեռ շատ ուշ չէ:
Նի Լինմեյը ներկա պահին հանդիսանում է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի ռեկորդակիր՝ 5,6 մետր երկարությամբ վարսերի համար, որը չափել են 2004-ի մայիսին: Չինուհին սկսել է երկարացնել մազերը 1973-ից՝ 13 տարեկան հասակում: