Մոդել Թերեզա Մարտիրոսյանը Թուրքիայում կայացած Photomodel Universe մրցույթում ճանաչվել է «Առաջին Վիցե Միսս» եւ հաղթել «Տաղանդ»-ի փուլում։ Մրցույթն անցկացվել է սեպտեմբերի 18-ից 28-ը։  Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին առաջ է անցել 51 մասնակցից․ Հաղթող ճանաչվել է Պորտուգալիայի ներկիայացուցիչ Սարա Լեոնորը։

«Մրցույթին մասնակցելու առաջարկը ստացել եմ Համաշխարհային նորաձեւության եւ գեղեցկության լիգայի նախագահ Աշոտ Խաչարյանից։ Տպավորություններս շատ լավն են։ Ժամանակ ունեցանք ոչ միայն փորձերի եւ ծանոթության, այլեւ հանգստանալու եւ պատմական վայրեր այցելելու համար։ Եթե անկեղծ՝ սպասում էի առաջին մրցանակին, հույս ունեի, որ դատարկաձեռն չեմ վերադառնա, որ կհայտնվեմ լավագույն եռյակում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում կիսվեց 28-ամյա մոդելը, որը ժյուրիին գրավել է ոչ միայն արտաքին, այլեւ ձայնային տվյալներով։

 

 

NEWS.am STYLE