«Միսս Վրաստան-2015» գեղեցկության մրցույթի հաղթող Է դարձել 24-ամյա վրացուհի մոդել Նուկա Կարալաշվիլին՝ Թբիլիսիից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին:
«Միսս Վրաստան-2015»-ի եզրափակիչը նոյեմբերի 1-ին տեղի Է ունեցել Բաթումի երաժշտական կենտրոնի բեմահարթակում: Այս տարի երկրի գլխավոր գեղեցկուհու տիտղոսի համար պայքարում Էին Վրաստանի տարբեր քաղաքներից ժամանած աղջիկներ:
Նուկա Կարալաշվիլին լավագույնն Է ճանաչվել մրցույթի 21 մասնակիցների թվում: Նա դարձել Է գլխավոր մրցանակի՝ Mini Cooper ավտոմեքենայի տերը: Բացի այդ, հաղթողը Վրաստանը կներկայացնի «Միսս աշխարհ», «Միսս Տիեզերք» եւ գեղեցկության այլ մրցույթներում:
Նուկա Կարալաշվիլին ավարտել Է Թբիլիսիի Ի. Ջավախաշվիլիի անվան պետական համալսարանի զբոսաշրջության ֆակուլտետը: Աղջիկը մոդելի բիզնեսում Է 16 տարեկանից: