Արքայազններ Ուիլյամն ու Հարին պայմանավորվել են կիսել իրենց մոր՝ արքայադուստր Դիանայի հիշատակի հիմնադրամի եկամուտները, գրում է The Guardian-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ համապատասխան համաձայնագիրն արքայազնների հիմնադրամների միջեւ ստորագրվել է անցյալ տարվա դեկտեմբերին: Փաստաթղթում ասվում է, որ Քեմբրիջի դուքսերի հիմնադրամն արքայադուստր Դիանայի հիմնադրամի կողմից ստացված մուտքերի կեսը կփոխանցի Սասեքսի դուքսերի ֆոնդին։

Դա տեղի է ունեցել այն բանից առաջ, երբ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը հայտարարել են, որ մտադիր են հրաժարվել թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականություններից եւ դառնալ ֆինանսապես անկախ: Նրանց բարեգործական հիմնադրամը դադարեցրել է աշխատանքը։

Այդ կապակցությամբ արքայադուստր Դիանայի հիմնադրամի եկամտի նրանց բաժինը կնվիրաբերի մեկ այլ բարեգործական կազմակերպության, որը կընտրի արքայազն Հարին:

style.news.am