Նախօրեին Սասեքսի դուքսը այցելել էր ականի դաշտեր, ինչպես արքայադուստր Դիանան 22 տարի առաջ։ Եվ այնուհետև նա հանդիպել է քաղաքացիական արյունալի պատերազմի ընթացքում դրված ռումբերից տուժած մարդկանց հետ: Նրանց թվում էր 38-ամյա Սանդրա Տիգիկան:

1997 թվականին նրան՝ 16-ամյա մի աղջկա, որը մնացել էր առանց ոտքի, բախտ էր վիճակվել հանդիպել արքայադուստր Դիանային։ Այդ հիշարժան հանդիպումից մի քանի լուսանկար է մնացել։ Սանդրան նստած է Լեդի Դիի կողքին՝ Լուանդայի օրթոպեդիկ արհեստանոցում գտնվող թզենու տակ։